Չինական BAIC ավտոարտադրողը եւ ամերիկյան Atieva ընկերությունը համատեղ էլեկտրակար կմշակեն, որը կկարողանա  մրցակցել  Tesla Model S-ի հետ: Մեքենայի ներկայացումը տեղի կունենա ապրիլի վերջին Պեկինի ավտոսալոնում: Այդ մասին տեղեկացնում է  Motor-ը` վկայակոչելով Autocar պարբերականին:

Նորույթի գծանկարը հրապարակվել է Atieva-ի պաշտոնական կայքում: Այդ մեքենայի մասին մանրամասներ հայտնի չեն: Նկարից դատելով` մեքենան կարող է ստեղծվել կուպեի թափքով: Ենթադրվում է, որ ընթացքի պահեստային չափը կկազմի ավելի քան 480 կմ:

 BAIC ընկերությունը էլեկտրակարերի արտադրության փորձ ունի: Չինական շուկայում վաճառվում է E150 EV մոդելը, որը զինված է լիթիում-իոնային մարտկոցով`  23,4 կվտտ/ժամ տարողությամբ: Այս մեքենայի ընթացքի պահուստային չափը կազմում է   140 կմ: Այս մոդելում կիրառված տեխնոլոգիաները կօգտագործվեն  Tesla Model S-ի մրցակցի ստեղծման համար:

Այս տարվա աշնանը BAIC-ը եւ Atieva-ն Կայծքարային հովտում հատուկ հետազոտական կենտրոն են բացել: Հենց այնտեղ կփորձարկվի նոր էլեկտրակարը: 

Atieva-ն հիմնադրվել է 2007-ին` Tesla-ի նախկին փոխնախագահ Բեռնարդ Ցեի եւ   Astoria Networks ընկերության հիմնադիր Սեմ Վենգի կողմից: Նրա գործունեության հիմնական ուղղությունը ծրագրային ապահովումն է, որը հնարավորություն է տալիս հետեւել կենցաղային մարտկոցների լիցքավորման մակարդակին: 

Նոյեմբերի վերջին ամերիկա-չինական Faraday Future ընկերությունը հայտնել է էլեկտրակարի առաջին նախատիպի աշխատանքների ավարտի մասին, որը կարող է մրցակցել  Model S-ի հետ: Բացի այդ,   այս տարի «Տեսլայի»  մրցակիցների են ներկայացրել նաեւ չինական եւ թայվանական այլ ընկերություններ: