Ford ամերիկյան ընկերությունը մինչեւ 2020թ. լրացուցիչ 4.5 մլրդ դոլար կներդնի էլեկտրամոբիլների արտադրության ոլորտում։ Այս մասին ասված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։

Ընդ որում, Ford-ը պլանավորում է ավելացնել էլեկտրամոբիլների եւս 13 մոդել՝ դրանց բաժինը 2020թ. հասցնելով 40 տոկոսի։ 2016թ. վերջին ընկերությունը պլանավորում է սկսել Focus Electric  էլեկտրամոբիլի նոր տարբերակի մշակումը, որը 30 րոպեում լիցքավորվում է 80 տոկոսով։ Իսկ լիցքը բավականացնում է 160 կմ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։