2015 թ հունվար- նոյեմբեր ամիսներին Porsche ընկերության համաշխարհային վաճառքը հասել է 209 894 ավտոմեքենայի, ինչը 24 տոկոսով ավել է անցած տարվա այդ նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է just-auto.com-ը:
Պորտալի տվյալներով՝ իր պատմության մեջ առաջին անգամ Porsche ընկերությանը հաջողվել է հատել տարեկան 200 հազար իրացված մեքենայի սահմանագիծը, չնայած այս մարտավարական նպատակին ընկերությունը ծրագրել էր հասնել միայն 2018 թ:
Վաճառքի նախորդ ռեկորդը սահմանվել էր 2014 թ.՝ 189 849 ավտոմեքենա ցուցանիշով, հայտնում է Gazeta-ն:
2015 թ . Porsche ապրանքանիշի համար խոշորագույն շուկան է դարձել Չինաստանը . տարեսկզբից այնտեղ իրացվել է 54 302 մեքենա (+34%): Երկրորդ տեղում ԱՄՆ է՝ 47 819 մեքենայով (+9%): Իսկ եվրոպական երկրներում Porsche-ի վաճառքն ավելացել է 30 տոկոսով՝ հասնելով 70 509 մեքենայի:




























