Volkswagen ընկերությանը «դիզելային սկանդալի» պատճառով թույլ չեն տվել մասնակցել աշխարհի լավագույն շարժիչների վարկանիշային աղյուսակին, տեղեկացնում է Wards Auto-ն:

Դեթրոյթում արարողության ընթացքում ամերիկյան պորտալը 22-րդ անգամ  մրցանակ կհանձնի:  Առաջին անգամ 10 լավագույն շարժիչների ցուցակում հիբրիդային սարքեր են հայտնվել, որոնց կազմի մեջ էլեկտրաշարժիչ է ներառված`   Chevrolet Volt, Hyundai Sonata եւ Toyota Prius, գրում է  Gazeta-ն:

Հավակնորդների ցուցակը կազմված էր 31 շարժիչից: Աղյուսակին մասնակցելու համար ավտոմեքենաների հիմնային գինը չպիտի գերազանցեր  61 հազար դոլարը: Շարժիչները փորձարկում էին   Ward's Auto պարբերականի խմբագիրները 2015-ի հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին: Նրանք գնահատում էին հզորությունը, շրջապտույտը, խնայողականությունը, աղմկայնությունը եւ շարժիչի այլ բնութագրեր: 

 Wards Auto-ի վարկածով լավագույն շարժիչներ են համարվել. 3.0 Turbocharged DOHC I-6 (BMW 340i), 3.6 DOHC V-6 (Chevrolet Camaro/Cadillac ATS), 1.5 DOHC 4-մխոց/120-կՎտ Drive Motor (Chevrolet Volt EREV), 5.2 DOHC V-8 (Ford Shelby GT350 Mustang), 2.0 DOHC 4 մխոց/50 կՎտ Drive Motor (Hyundai Sonata PHEV), 3.5 DOHC V-6 (Nissan Maxima),3.0 Turbodiesel DOHC V-6 (Ram 1500 EcoDiesel), 2.0 Turbocharged DOHC 4 մխոց Boxer (Subaru WRX), 1.8 DOHC 4-cyl./53-kW Drive Motor (Toyota Prius HEV) и 2.0 Turbo/Supercharged DOHC 4 մխոց (Volvo XC90):