Motor1 պարբերականը հրապարակել է թարմացված Audi A3 սեդանի լրտեսական լուսանկարները: Մեքենան, որի դիմային մասն ու հետնամասը փակված էին քողարկումով, լուսանկարել են ճանաարհային փորձարկումների ընթացքում:

Վերաոճաորված «եռյակը» նոր ձեւի լուսարձակներ կստանա եւ ռադիատորի այլ ճաղավանդակ, որը ստեղծված է նոր սերնդի  Audi A4 ոճում: Բացի այդ, թարմացումից հետո   A3-ի օպցիաների ցուցակում կհայտնվի թվային սարքային պանել: 

Ակնկալվում է, որ շարժիչների շարքը կլրացնի  1,8-լիտրանոց,   190 ձիաուժ հզորությամբ շարժիչը, որը զինված կլինի փոքր ծանրաբեռնվածության դեպքում ցիլինդրների համակարգը ապաակտիվացնող համակարգով: 

Այժմ A3-ը մատչելի է բենզինային 1.2 (110 ձիաուժ), 1.4 (125 ձիաուժ) եւ 1.8 (180 ձիաուժ) ագրեգատներով: Մոդելի համար առաջարկվում են նաեւ  1.6 եւ 2.0 շարժիչներ համապատասխանաբար 110 եւ 184 ձիաուժ հզորությամբ:

Թարմացված Audi A3 պրեմիերան ենթադրաբար տեղի կունենա եկող տարվա աշնանը` Փարիզի ավտոսալոնում: