Mercedes-Benz ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է S-Class – S 65 կաբրիոլետի ամենահզոր մոդիֆիկացիան: Այն 6 լիտր ծավալով 630 ձիաուժ հզորությամբ V12 բենզինե շարժիչ է ստացել:
Mercedes-AMG S 65 Cabriolet-ը մինչեւ 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 4.1 վայրկյանում: Առավելագույն արագությունն էլեկտրոնային եղանակով սահմանափակված է 250 կմ/ժ-ով:
Ըստ Motor-ի, Mercedes-AMG S 65 Cabriolet-ը պատվերները գերմանական ընկերությունը կսկսի ընդունել 2016 թվականի ապրիլից:






























