Բրիտանական կառավարությունը դիտարկում է Rolls-Royce ընկերությունն ազգայնացնելու հնարավորության մասին, որը շարժիչներ է արտադրում Միացյալ Թագավորության ատոմային սուզանավերի համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Financial Times-ին:
Պարբերականի տվյալներով, իշխանությունները կարող են այդ քայլին դիմել վերջին տարիներին ընկերության անբավարար ֆինանսական արդյունքների ֆոնին: Հաղորդվում է, որ վարչապետ Դեւիդ Քեմերոնի շրջապատում կասկածում են Rolls-Royce-ի այժմյան ղեկավարության պրոֆեսիոնալության վրա եւ մտավախություն ունեն, որ ընկերությունը կարող է մեկ այլ գնորդ ձեռք բերել:
Կառավարությունը քննարկում է նաեւ Rolls-Royce-ը երկրի խոշորագույն պաշտպանական կոնցեռնի՝ BAE Systems-ի հետ միավորելու հնարավորությունը:




























