Lamborghini ընկերությունը թարմացրել է Huracan մոդելը։ Մեքենայի դիզայնը գրեթե չի փոխվել, սակայն դիզայներները բեռնաթափքի մի քանի գունային փոփոխություններ են կատարել եւ բարձրորակ կաշվով պատել սրահը, փոխանցում է Svopi-ն։
Նոր մոդելն ունի 610 ձիաուժ հզորությամբ շարժիչ, որը հագեցած է ցիլինդրների մի մասը անջատելու համակարգով, ինչը թույլ է տալիս ավելի շատ տնտեսել վառելիքը։ Բացի այդ, նոր մոդելն ունի ամբողջովին վերափոխված համակարգ, որի շնորհիվ այն ավելի կառավարելի է դարձել։ Մեքենան ունի կապոտի լուսադիոդային լուսավորում եւ կատարելագործված ակուստիկա։




























