Թուրքիայի Թեքիրդաղի կալանավայրից հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Յասին Հայալը:
Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ` Յասին Հայալը մեկ հոգանոց բանտախցում ուշագնաց է եղել եւ ընկել գետին`վնասելով գլուխը:
Նրան տեղափոխել են Թեքիրդաղի պետական հիվանդանոց, որտեղ վիրակապ են դրել եւ 6 ժամ հետո կրկին տեղափոխել կալանավայր:
Նշենք, որ Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող Օգյուն Սամասթը ցուցմունքում նշել էր, թե իրեն Հրանտ Դինքին սպանելու համար համապատասխան ցուցումներ է տվել Յասին Հայալը:



























