Վրաստանի կառավարության կազմը մինչեւ հունվարի վերջ կլքի եւս 4 նախարար։ Իրենց պաշտոնները պետք է լքեն կրթության եւ գիտության, մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության, ֆինանսների եւ ներքին գործերի նախարարները, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը։
Կառավարական հետնաբեմից գործակալությանը հայտնել են, որ Վրաստանի ՆԳ նախարարի պաշտոնին հավակնում է Անզոր Չուբինիձեն։ Նրա թեկնածությունը դիտարկվում է։ Մյուս նախարարությունների հարցով դեռեւս քննարկումներ են ընթանում։




























