«Իսլամական պետության» զինյալները պատասխանատվություն են ստանձնել Ջակարտայում որոտացած պայթյունների համար: Այս մասին հայտնել է ԻՊ հետ կապեր ունեցող լրատվական գործակալությունը, հայտնում է Gazeta –ն, վկայակոչելով Reuters-ը:
Ինչպես նշում են, գրոհայինների նշանակետն են եղել օտարերկրացիներն ու անվտանգության ուժերը:
Մինչդեռ Ջակարտայի ոստիկանապետ Տիտո Կարնավիվանը հայտնել է, որ ԻՊ զինյալները «հաստատ» առնչություն են ունեցել մայրաքաղաքում կատարված ահաբեկչական գործողությունների հետ: Նա հավելել է, որ պայթյունների կազմակերպիչը Ինդոնեզիայի քաղաքացի Բահրում Նաիմն է, ով այս պահին Սիրիայում է գտնվում:



























