Լատվիայի իշխանությունները մոտավորապես 10 զինվոր են ուղարկելու «Իսլամական պետության» դեմ պայքարելու, հայտնում է Delfi–ն:
Սեյմում պարբերականի աղբյուրը հայտնել է, որ Լատվիայի խորհրդարանը հաստատել է համապատասխան որոշումը:
Նշված է, որ լատվիացի զինվորականները կմիանան Իրաքում ՄԱԿ-ի առաքելության կազմում գործող դանիական կոնտինգենտին, որտեղ կզբաղվեն տեղացի զինվորների նախապատարստումով:
ԻՊ դեմ պայքարին լատվիացի զինվորների մասնակցության համար Պաշտպանության նախարարությունն առաջարկել է հաստատել մինչեւ 2018 թ. փետվարի 1-ը ժամկետը:



























