Ջակարտայի կենտրոնում կատարված հարձակումը, որի հետեւանքով այսօր յոթ մարդ է զոհվել, հիշեցնում է, որ ահաբեկչության սպառնալիքը գլոբալ է: Այս մասին ասված է ԵՄ դիվանագիտության ղեկավարի հայտարարության մեջ, որը հինգշաբթի տարածվել էր Բրյուսելում, հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Ջակարտայի կենտրոնում այսօրվա հարձակումը ողբերգական հիշեցում է այն մասին, որ ահաբեկչության սպառնալիքը գլոբալ է ու պետք է լուծվի գլոբալ մասշտաբով»,- նշված է հայտարարության մեջ: Մոգերինին ցավակցել է ահաբեկչության զոհերի ընտանիքներին ու մտերիմներին: «Մենք մեր վճռական աջակցությունն ենք հայտնում Ինդոնեզիայի կառավարությանն ու ժողովրդին՝ բռնությունների ու ծայրահեղականության դեմ պայքարում»,- շեշտել է նա: Հինգշաբթի Ջակարտայի կենտրոնում պայթյունների ու փոխհրաձգության հետեւանքով յոթ մարդ է զոհվել: Նրանցից հինգը հարձակման անմիջական մասնակիցներն էին:




























