Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մտադիր են հանդիպել հաջորդ շաբաթ: Այս մասին բրիֆինգի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Կարող եմ հաստատել, որ այդ հանդիպումը հիմա գտնվում է կազմակերպման փուլում եւ տեղի է ունենալու հաջորդ շաբաթ»,-ասել է նա, հաղորդում է Gazeta-ն:




























