Եվրախորհրդարանում ALDE լիբերալ խմբակցության նախագահ Գի Վերհոֆսթադթը հայտարարել է, որ ռուսերենը պետք է դառնա Եվրամիության պաշտոնական լեզուներից մեկը, գրում է RG-ն՝ վկայակոչելով De Standaard թերթը։
Վերհոֆսթադթը նշել է, որ դեմ չէ ռուսներին եւ սիրում է Ռուսաստանն ու նրա քաղաքացիներին։
«Ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի հեշտ վիզա տրամադրենք ուսանողներին, գիտնականներին, գորածարարներին, հասարակ քաղաքացիներին։ Ես առաջարկել եմ ռուսերենը ճանաչել Եվրամիության պաշտոնական լեզու»,- ասել է քաղաքական գործիչը։



























