Բրիտանական արքայազն Ուիլյամը, որը օդաչու է աշխատում օդային շտապ օգնության ծառայությունում, ճաշել է երկրի հարավ-արեւելքում Հարթֆորդշիր կոմսության դպրոցներից մեկում, հայտնում է Lenta-ն, վկայակոչելով ՌՕՈւ-երը:

Քեմբրիջի դուքսը, Արեւելյան Անգլիայում East Anglian Air Ambulance սանիտար ավիացիայի ստորաբաժանման չվերթը կատարելուց հետո ուղղաթիռը իջեցրել է մարզադաշտում ու այցելել մոտակա ուսումնական հաստատությունը: Դպրոցի տնօրեն Քլայվ Մեթյուն հայտնել է, որ Ուիլյամի այցելությունը «լիովին անսպասելի էր»:

«Օդային շտապ օգնությունը կանոնավոր կերպով օգտագործում է դպրոցական հրապարակը, իսկ անձնակազմը անտեղից հեռացնում է դպրոցականներին ու ժամանածներին հյուրասիրություն է առաջարկում: Մենք չգիտեինք, թե այս անգամ ով էր ուղղաթիռում: 11-ամյա տղաների խումբը միանգամից շրջապատել էր դուքսին ու նրանք շփվում էին՝ շատ հաճելի տեսարան էր»,- պատմել է Մեթյուն: