Ամերիկյան Օկլահոմա նահանգում չորեքշաբթի հրդեհ է բռնկվել նավթային աշտարակի վրա, որը պատկանում է Continental Resources ընկերությանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով տեղի լրատվամիջոցներին:  

Աշտարակը Չիկաշեյ քաղաքից մոտավորապես 10 կմ հեռավորության վրա է: Հրշեջներն արդեն տեղայնացրել են կրակը: Նախնական տեղեկությունների համաձայն, կրակը վնասել է 20 բեռնատար ավտոմեքենայի եւ նավթի արդյունահանման սարքավորումների: Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չկան:

Ներկայումս հրդեհի պատճառն անհայտ է: Խիտ սեւ ծխի սյունը երեւում է արտակարգ դեպքի վայրից մի քանի կիլոմետր հեռավորության  վրա: Միջադեպի հետեւանքով մի շարք ավտոճանապարհներ փակվել են: