Մայրաքաղաքում մեկնարկել են հանրապետության գլխավոր տոնածառի, ինչպես նաեւ տոնական ձեւավորման ու զարդարանքի ապամոնտաժման աշխատանքները: Գործընթացը հաստատված հստակ ժամանակացույցով կիրականացվի մի քանի օրվա ընթացքում:
Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, թե Երեւանի ամանորյա տեսքն ապահովվել էր 987 փողոցների գեղազարդ լուսավորությամբ, որոնք տեղադրվել էին բոլոր վարչական շրջանների ավելի քան 50 փողոցներում։ Լուսային գեղարվեստական ձեւավորում էին ստացել նաեւ 1700-ից ավելի ծառեր բոլոր վարչական շրջաններում։ Ծառերի լուսային ձեւավորման համար օգտագործվել էր 18758 լուսային շղթա՝ 1.875.800 լեդ լամպերով։
Բոլոր վարչական շրջաններում տոնական լույսերով ձեւավորված են եղել ավելի քան 20 այգիներ ու պուրակներ: Գլխավոր տոնածառից բացի, յուրաքանչյուր վարչական շրջան ուներ նաեւ իր կենտրոնական տոնածառը:




























