ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ Մաք Թորնբերրին հայտնել է, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցությունն առաջարկում է 2017թ. ռազմական բյուջեում Ռուսաստանին հակազդեցության համար միջոցներ ընդգրկել։
Քաղաքական գործիչը մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանը առաջնային կարգով առաջարկում է մեծացնել իր պաշտպանական հնարավորությունները՝ որոշ ոլորտներում առաջ անցնելով ԱՄՆ-ից։ Այդ պատճառով նրա կարծիքով, Կոնգրեսի խնդիրը Ռուսաստանի գործողություններին արձագանքելու համար միջոցներ տրամադրելն է, հայտնում է ՏԱՍՍ-ը։



























