Ներուկրաինական եւ Ուկրաինայի շուրջ ստեղծված հակամարտությունը վերջին 2 տարում ԵԱՀԿ օրակարգում առաջնային է մնում։  Դա վկայում է երկու բանի մասին. նախ այն, թե որքան հրատապ ենք մենք զգում ԵԱՀԿ առաքելության կարիքը, եւ այն, որ մենք պետք է ուժեղացնենք այդ կազմակերպության հնարավորությունները։ Այս մասին Վիեննայում ԵԱՀԿ-ում 2016թ. նախագահությունը ստանձնելու արարողության ժամանակ՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի առջեւ ելույթ ունենալիս, ասել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը։

Նախարարի խոսքով՝ անցյալ տարի արձանագրվել է լարվածության թուլացման եւ ապառազմականացման մեծ առաջընթաց։ «Ես ուրախ եմ, որ հրադադարի պահպանման համաձայնագիրն անցյալ տարվա վերջից արդեն ավելի լավ է գործում։ Սակայն ամեն դեպքում շարունակում են տեղ գտնել ամենօրյա միջադեպերը։ Դիտորդները պետք է վերջապես առանց խոչընդոտների հասանելիություն ունենան հակամարտության ողջ գոտուն՝ առանց սպառնալիքների եւ ահաբեկումների»,- ասել է նախարարը։

Շթայնմաները նշել է, որ կողմերը պետք է հետեւեն Մինսկի համաձայնագրերի իրականացմանը։ «Մեր ֆրանսիացի գործընկերների հետ մենք շարունակելու ենք Նորմանդյան ձեւաչափի շրջանակներում իրականացնել մեր միջնորդ առաքելությունը»,- հավելել է Գերմանիայի արտգործնախարարը։