ԵՄ-ն որոշում է կայացրել Իրանի դեմ տնտեսական միջոցների չեղարկումը հետաձգել մինչեւ հունվարի 28-ը, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով Reuters-ը։
Որոշումը կայացվել է տեխնիկական միջոցների շրջանակներում, որոնք անհրաժեշտ է ընդունել Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի իրականացումից առաջ։
Ակնկալվում էր, որ որոշ պատժամիջոցների չեղարկումը տեղի կունենա Իրանի եւ «վեցնյակի» միջեւ համաձայնագրի ձեռք բերման օրվանից 6 ամսվա ընթացքում։




























