Լեհաստանի արդարադատության նախարար Զբիգնեւ Զյոբրոն խստորեն քննադատել է ԵՄ հանձնակատար Գյունտեր Էտտինգերին, որը վերջերս իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր Լեհաստանի լրատվամիջոցների անկախությանը սպառնացող վտանգի մասին: Զյոբրոն ասել է նաեւ, որ Գերմանիայի իշխանությունների կողմից հունվարի 1-ի դեպքերի մասին լռելը մարդու իրավունքների խախտում է: Nast Dziennik թերթում տպագրված հայտարարության մեջ ասված է.
«Ես սովոր չեմ պատասխանել Լեհաստանի մասին օտարերկրյա քաղաքական գործիչների ոչ խելացի արտահայտություններին: Այդ արտահայտությունները հենց իրենց են բնորոշում: Ես իզուր էի ձեր կողմից վճռական արձագանք սպասում: Եվ եկա այն տխուր եզրահանգման, որ ավելի հեշտ է խոսել այլ երկրներում լրատվամիջոցների ազատությանը մտացածին սպառնալիքների մասին, քան խարանել գրաքննությունը ձեր հայրենիքում:
Դուք պահանջել եք Լեհաստանին վերահսկողության տակ դնել:
Նման խոսքերը լեհերի մեջ տխուր զուգորդումներ են առաջացրել: Ես լեհ սպայի թոռ եմ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմին Կրայովայի բանակում մարտնչում էր գերմանական վերահսկողության դեմ:
Լրատվամիջոցների մասին օրենքը, որի վրա աշխատում է Լեհաստանի կառավարությունը, նախատեսում է, որ Լրատվամիջոցների ժողովրդական խորհուրդը կընտրեն նախագահն ու խորհրդարանի երկու պալատները:
Իմ ինքնավստահությունը չի հերիքի գերմանացիներին սովորեցնելու, թե իրենց ինչպես պահեն: Ես ձեզ ընդամենը խնդրում եմ, թեկուզեւ ձեր պաշտոնի հանդեպ հարգանքից ելնելով, ավելի զուսպ լինել ձեր արտահայտություններում»:



























