Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պայմանագիր է ստորագրել  Roshen-ում իր մասնաբաժինը «կույր տրաստի» փոխանցելու մասին, տեղեկացնում է «112 Ուկրաինան»:

«Այս տարի ես վերջապես պայմանագիր եմ ստորագրել, որովհետեւ  «Ռոշենի» իմ մասնաբաժինը «կույր տրաստի» մոդելի վրա հիմնված անկախ տրաստի փոխանցելու իրավաբանական հարցերն իրոք շատ երկար ժամանակ խլեցին», — պատմել է նա: