Իսրայելի իշխանությունները Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրամին անցանկալի անձ են հայտարարել՝ վիճելի տարածքում պաղեստինցիների զոհվելու հարցը հետաքննելու կոչի համար, ինչը Իսրայելը համարում է նրա կողմից տարածաշրջանի իրավիճակը չհասկանալու նշան: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Jerusalem Post-ը:
Ավելի վաղ Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրենի՝ Արեւմտյան Եվրոպայի հարցերով տեղակալ Ավիվ Շիրոնը հանդիպել էր Շվեդիայի դեսպան Կառլ Մագնուս Նեսերի հետ՝ բողոք հայտնելու Վալստրեմի հայտարարությունների կապակցությամբ:
Իսրայելը նաեւ չի պատրաստվում Շվեդիային թույլ տալ որեւէ ազդեցություն ունենալ տարածաշրջանի հակամարտության լուծման գործում՝ Վալստրեմի «թշնամության» պատճառով:
Մերձավորարեւելյան հակամարտության այժմյան սրումից ի վեր պաղեստինյան կողմից 120 մարդ է զոհվել, որոնց մեծ մասը սպանվել է իսրայելցիների վրա սառը զենքով կամ հրազենով հարձակվելու ընթացքում:



























