Ֆրանսիայում շուրջ 40 հազար պահեստազորայիններ զինծառայության կզորակոչվեն: Gazeta-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Ես դիմել եմ Ժան-Իվ Լը Դրիանին, որպեսզի ներկայում զորակոչվող պահեստազորայինների թիվը 28 հազարից հասցվի 40 հազարի»,- ասել է նախագահը:
Ըստ RTS-ի, Օլանդն ասել է, որ պահեստազորայինների հիմնական նպատակը բնակչության պաշտպանությունն ու ազգային անվտանգության ապահովումն է լինելու:



























