ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իր կինը՝ Միշելը, չի առաջադրի իր թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Washington Times-ը:

«Կյանքում երեք մշտական բան կա. մահը, հարկերը եւ այն, որ Միշելը չի առաջադրվի նախագահի պաշտոնում»,- ասել է նա:

Այս հայտարարությամբ ԱՄՆ նախագահը խաղարկել է Huffington Post-ի տեսաբանի հայտարարությունը, թե «այս աշխարհում անփոփոխ երեք բան կա. մահը, հարկերը եւ այն, որ Միշել Օբաման վառ զգեստներ է հագնում»: