Կատակերգու դերասան Ջիմի Մորալեսը ստանձնել է Գվատեմալայի նախագահի լիազորությունները, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով CNN Espanol-ը:

Նշվում է, որ երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաքի ազգային թատրոնի շենքում: Մորալեսը երդվել է եւ ստացել նախագահական ժապավենը: Նա Գվատեմալայի 50-րդ նախագահն է: Մորալեսը հաղթել է 2015-ի հոկտեմբերին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:

Երդմնակալության արարողությանը մասնակցել են տասնյակ երկրների ղեկավարներ, ինչպես նաեւ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը:

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահն առաջարկել են Գվատեմալայի նորընտիր նախագահին միասին պայքարել երկրում կոռուպցիայի դեմ: