Բրազիլիայի Գուարուժա քաղաքում թունավոր գազի արտահոսքի հետեւանքով շուրջ 40 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Քաղաքի վրա թունավոր ամպ էր հայտնվել այն բանից հետո, երբ անձրեւաջրերը լցվել էին իզոցիանատ քլորիդ նատրիումով բաքերի մեջ եւ քիմիական ռեակցիա էր տեղի ունեցել:
Արտակարգ միջադեպը տեղի էր ունեցել Localfrio լոգիստիկ ընկերության պահեստում: Գազի արտահոսքից հետո օբյեկտում հրդեհ էր բռնկվել, որը մարվել էր:
Գուարուժայի իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին մնալ տներում մինչեւ միջադեպի հետեւանքների վերացումը: Քաղաքում տարածված գազը գրգռում է մաշկը, դժվարացնում շնչելը:


























