2015 թվականին Բուլղարիայի դպրոցներում ուսուցիչների նկատմամբ ավելի քան 2 հազար հարձակում ու հոգեբանական բռնության դեպքեր են արձանագրվել: Ֆիզիկական ագրեսիան դպրոցներում միայն աճում է, հաղորդում է Բուլղարիայի ուսուցիչների արհմիությունը:
Ըստ այդ թվյալների, Սեւլիեւո քաղաքում հունվարի 6-ին հերթական կոնֆլիկտն է տեղի ունեցել մեծ ստաժ ունեցող դասղեկի եւ աշակերտներից մեկի մոր միջեւ: Բորբոքված ծնողը ներխուժել է տեղի դպրոցի երկրորդ «Ա» դասարան եւ բղավել, որ իր երեխային ճնշում են եւ ցածր գնահատականներ նշանակում: Աշակերտների աչքի առջեւ ուսուցիչը ապտակ է ստացել եւ ոտքի մի քանի ուժեղ հարված: Այս գործով զբաղվում է Գաբրովոյի դատախազությունը: Աշակերտի ծնողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ պատոնատար անձին հարվածելու համար, հաղորդում է RG-ն:
Ցածր դասարանների աշակերտները հիմա վախենում են դպրոց հաճախել, նրանց հետ աշխատում է հոգեբանը:
Մեծ աղմուկ է բարձրացրել նաեւ մեկ այլ դեպք, երբ Դունավցի քաղաքում ազգությամբ գնչու ծնողի հարձակվել էր ուսուցչուհու վրա: Այս գործով եւս զբաղվում են իրավապահները:


























