Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ահաբեկչությունից վիրավորվածների թիվը հասել է 26-ի, զոհվել է 7 մարդ։ Այս մասին հայտնել է մայրաքաղաքային ոստիկանության ներկայացուցիչը, հայտնում է Kompas-ը։
«Այս առավոտյան ինձ հայտնեցին, որ եվս մեծ վիրավոր գտնվում է Permata Hijau հիվանդանոցում»,- մեջբերում է գործակալությունը իրավապահի խոսքը։
Ավելի վաղ հաղորդվում էր 24 վիրավորի մասին, որոնց թվում կան Ավստրիայի, Գերմանիայի եւ Հոլանդիայի քաղաքացիներ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ պայթյունները որոտացել էին հունվարի 14-ին Ջակարտայի Sarinah առեւտրի կենտրոնի մոտակայքում։ Ահաբեկիչներից մեկը պայթեցրել էր իրեն Starbucks սրճարանի առաջին հարկում, իսկ նրա համախոհները կրակ էին բացել սրճարանից փախչող մարդկանց վրա։ Մի քանի րոպե անց եւս մեկ մահապարտ պայթեցրել էր իրեն մոտակա ոստիկանության հերթապահ կետի մոտ։



























