ԱՄՆ-ում նախագահի հանրապետական թեկնածու Ջեբ Բուշը Նորթ Շարլսթոն քաղաքում հանրապետականների հեռուստաբանավեճի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար եւ ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի ընտրվելը երկրի համար աղետալի կլինի: Հեռուստաբանավեճի հեռարձակումն իրականացնում է Fox Business հեռուստաալիքը:

«Քլինթոնն աղետ է երկրի ազգային անվտանգության համար»,-ասել է նա, հաղորդում է Gazeta-ն:

Նրա խոսքով, Քլինթոնը «պատասխանատվություն է կրում Լիբիայի Բենղազի քաղաքում ԱՄՆ հյուպատոսության վրա ահաբեկիչների հարձակման, նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունների «վերբեռնման» համար: Բուշը վստահություն է հայտնել, որ «նա մղձավաջ կլինի երկրի համար»:

Ֆլորիդայի նախկին նահանգապետին աջակցել է մեկ այլ հանրապետական թեկնածու՝ Մարկո Ռուբիոն: «Քլինթոնն անպետք է երկրի գերագույն գլխավոր հրամանատար լինելու համար»,-հայտարարել է նա: