ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը նախօրեին հաստատել է բոլոր մուսուլմանների մուտքը ԱՄՆ փակելու գաղափարին հավատարիմ մնալու իր դիրքորոշումը։

«Մենք պետք է վերջ դնենք քաղաքական կոռեկտությանը։ Մենք արմատական իսլամի հետ խնդիրներ ունենք»,- ասել է նա նախընտրական բանավեճի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա նշել է, որ այդ գաղափարը պաշտպանում են նաեւ մուսուլմանները։

«Ես շատ մուսուլման ընկերներ ունեմ։ Չէի ասի, որ բոլորը, սակայն շատերը երախտապարտ են ինձ, որ ես բարձրացրել եմ այդ թեման»,- ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցության թեկնածուն մի քանի ամիս առաջ խոստացել էր, որ հաղթելու դեպքում կարգելի բոլոր մուսուլմանների մուտքը ԱՄՆ։