Վրաստանի Փոթի քաղաքում կրակել են քաղաքի դատախազ Ալեքսանդր Գոգուաձեի Hyundai մակնիշի մեքենայի վրա։ Նախնական տեղեկություններով՝ արձակվել է 4 կրակոց։ Կրակողը հետիոտն է եղել, իսկ մեքենայի ղեկին նստած է եղել հենց դատախազը, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը։
Մրջադեպից ոչ ոք չի տուժել։ Կոտրվել են մեքենայի ապակիները։։
Դեպքի վայրում աշխատում են իրավապահները։ Հանցագործության դրդրապատճառներն անհայտ են։ Հրաձիգը դիմել է փախուստի։




























