Աֆղանստանի ռազմաօդային ուժերը երկրի արեւելքում հարվածել են եւ ոչնչացրել «Իսլամական պետության» 12 գրոհայինների, այդ թվում խմբավորման առաջնորդներից մեկին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Khaama Press-ը:

Ավիահարվածն իրականացվել է անօդաչու սարքի օգնությամբ, Նանգանհար նահանգի Աչին ավանում:

Տեղի վարչակազմի ղեկավար Ղալիբ Մուջահիդը հաստատել է «ԻՊ-իառանցքային առաջնորդի» ոչնչացման մասին տեղեկությունը: Ահաբեկիչների սպանված հրամանատարի անունը չի նշվում. հայտնի է, որ նա Պակիստանից է: