Սոմալիում «Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հարձակվել են երկրի հարավում գտնվող քենիական ռազմաբազայի վրա։ Անսպասելի հարձակումից զոհվել է 50 զինծառայող։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Քենիայի ՊՆ մամուլի խոսնակին։

Գրոհայինները կարողացել են մտնել բազայի տարածք ականապատ մեքենայով, փոխանցում է ՌԲԿ-ն։

Քենիացի զինծառայողները Սոմալիում են գտնվում Աֆրիկյան միության խաղաղապահ առաքելության կազմում։

«Աշ Շաբաբ»-ը «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման մասն է։