Թաիլանդի նախկին վարչապետ Յանգլակ Չինավաթի գործը քննող Գերագույն դատարանի հատուկ կոլեգիայի առաջին նիստը մեկնարկել է Բանգկոկում։ Չինավաթին մեղադրում են անփութության եւ կաշառակերությանը նպաստելու մեջ։
Քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց գործերը քննող հատուկ կոլեգիայի նիստը կշարունակվի ողջ օրը։ Ցուցմունք կտան մեղադրող կողմի 14 վկաներից 3-4-ը, հայտնում է երկրի Ազգային երրորդ հեռուստաալիքը։
Ընդհանուր առմամաբ կայանալու է 5 դատական նիստ՝ մեկը՝ հունվարին, երկուսը՝ փետրվարին, եւս երկուսը՝ մարտին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Չինավաթին մեղադրում են Բրձնի քաղաքականության հարցերով ազգային հանձնաժողովի նախագահ լինելու տարիներին անփութություն թույլ տալու եւ կաշառակերությանը նպաստելու մեջ։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2011-2014թթ.։



























