Հնդկաստանի Ջամմու եւ Քաշմիրի նահանգի Ուդհամփուրի շրջանում ուղեւորատար ավտոբուսն ընկել է կիրճը, ինչի հետեւանքով զոհվել է 11 մարդ, վիրավորվել ավելի քան 20-ը։ Այս մասին լրագրողներին հայտնել է շրջանային ոստիկանության պետի տեղակալ Շահիդ Իքբալ Չոուդարին։ Նրա խոսքով՝ ավտոբուսում եղել է մինչեւ 35 մարդ, հայտնում է Press Trust of India-ն։
Ուղեւորների հստակ թիվը պարզվում է։ Նախնական վարկածի համաձայն՝ ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


























