Թուրքմենիայում հրապարակավ այրել են ուժային գերատեսչությունների իրականացրած հատուկ գործողությունների ընթացքում առգրավված ծխախոտն ու թմրանյութը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական հեռուստաընկերությունը։ Առաջին անգամ հանրապետությունում թմրանյութերի ոչնչացման միջոցառումների ժամանակ այրվել են մաքսանենգ ճանապարհով երկիր ներկրած ծխախոտները։
Ծխախոտի եւ թմրանյութի հրապարակավ այրման միջոցառմանը հրավիրված են եղել միջազգային կազմակերպությունների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներ, լրագրողներ, ուսանողներ, որոնց առաջարկել են անձամբ ծխախոտի տուփեր նետել այրվող կրակի բոցերի մեջ, պարզաբանում է «Թուրքմենստան զոլոտոյ վեկ»-ը։


























