Դերասանուհի Եվա Մենդեսը Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում կորցրել է ուղեբեռը՝ 3 ճամպրուկ երեկոյան հագուստներ։
Զրկված լինելով համապատասխան հագուստից՝ լատինամերիկյան գեղեցկուհին հրաժարվել է այցելել գիշերային ակումբներ եւ ռեստորաններ։ Սակայն, Եվան, ի տարբերություն հոլիվուդյան մյուս աստղերի, հյուրանոցային համարում չի մնացել, գրում է «Արգումենտի ի Ֆակտի»-ն։
Աստղը եղել է Կարմիր հրապարակում։ Նրա վրա մեծ տպավորություն է գործել Վասիլի Երանելիի տաճարը։ Աստղի մյուս կանգառը եղել է Փրկչի տաճարը, ուր Եվան, չնայած այլ կրոն դավանելուն, ակնածանքով համբուրել է տաճարում պահվող սրբությունները։




























