Տարբեր մեսենջերներում եւ սոցիալական ցանցերում հաշիվներն արգելելու բազմաթիվ դեպքերից հետո «Իսլամական պետության» գրոհայինները սեփական կոդավորված մեսենջերն են ստեղծել Android-ի համար, հաղորդում է TheNextWeb-ը՝ վկայակոչելով Ghost Security Group-ը:
Ահաբեկիչների մեսենջերը, որը կոչվում է Alwari, ունի նաեւ տեղեկատվությունը կոդազերծող գործառույթ, որը, սակայն, հեռու է Telegram-ի եւ այլ մեսենջերների նմանատիպ գործառույթներից:
Հավելվածը Google Play-ում գտնել չի ստացվի, քանի որ այն ներբեռնել հնարավոր է միայն դարքնեթում, հաղորդում է Gazeta-ն:
ԻՊ-ի գրոհայինների դեմ պայքարն առցանց հարթակներում, սոցիալական ցանցերում եւ հավելվածներում ընթանում է փոփոխական հաջողությամբ:



























