Կիպրական հիմնախնդիրը կկարգավորվի 2016 թվականի առաջին կիսամյակում, կարծում է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
«Ես ամբողջությամբ վստահ եմ, որ առաջին կիսամյակում մենք կղզու վերամիավորման հարցում կգանք վերջնական համաձայնության»,-ասել է Յունկերը Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նշենք, որ Կիպրոսը երկու մասի է բաժանվել 1974 թվականին, երբ Թուրքիայի զինված ուժերը ներխուժեցին կղզի: Թուրքիան օկուպացրեց Կիպրոսի տարածքի 37 տոկոսը, որտեղ 1983 թվականին հռչակվեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը: Այն ճանաչել է միայն Թուրքիան:



























