Մակեդոնիայի վարչապետ Նիկոլա Գրուեւսկին հրաժարական է տվել, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Հրաժարականի դիմումը ներկայացվել է երկրի խորհրդարանի ղեկավար Տրայկո Վելյանովսկուն։ Օրենսդիրները հարցը կքննարկեն առաջիկ նիստին։

2015թ. ամռանը Գրուեւսկին եւ ընդդիմությունը համաձայնության էին եկել արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, որոնք պետք է կայանան ապրիլին։

Որպես տեխնիկական վարչապետ է ներկայացվել իշխող կուսակցության ղեկավար Էմիլ Դիմիտրիեւը։