Ամերիկյան երկու ռազմական ուղղաթիռ, որոնցում  12 մարդ կար, բախվել են ուրբաթ` հունվարի 15-ին, Օահուի` Հավայան կղզիախմբի խոշորագույն կղզիներից մեկի մոտ, տեղեկացնում է  Lenta-ն` վկայակոչելով  The Independent-ին:

Նախնական տվյալներով, վթարի հետեւանքով ուղղաթիռները ջուրն են ընկել: Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն ստացվել: Ուղղաթիռների տեսակները եւս անհայտ են: 

ABC News-ի տեղեկությունների համաձայն, առափնյա պաշտպանության աշխատակիցները ափից 4,5 կիլոմետր հեռավորության վրա բեկորներ  են հայտնաբերել, ինչպես նաեւ դատարկ փրկարարական լաստանավակ: 

Տեղի իշխանությունները պարզում են պատահարի պատճառները: