Կիեւի Դնեպրոպետրովսկի շրջանում կոմունալ ծառայության աշխատակիցների ավտոբուսի մոտ երկու պայթյուն է որոտացել, տեղեկացնում է «112 Ուկրաինան»:

Իրավապահ մարմինների տեղեկությունների համաձայն, հաղորդագրության մեջ նշված հասցեով  բարեկարգման ձեռնարկության ներկայացուցիչներ են եկել ավտոլվացման կետի գործունեությունը ստուգելու համար: Որոշ ժամանակ անց նրանց ավտոբուսի մոտ երկու պայթյուն է որոտացել: 

«Դեպքի վայրի մանրազնին ստուգում է իրականացվում, պարզվում են այն անձինք, որոնք պայթուցիկ սարքեր են նետել, ինչպես նաեւ դեպքի վկաները եւ ականատեսները», — հաղորդել են ոստիկանությունում: