Մոլդովայի նախագահի աշխատակազմի ղեկավարը  հանել է վարչապետի պաշտոնի համար իր թեկնածությունը, տեղեկացնում է Unimedia-ն:

Պեդուրարուի նշանակման դեմ հանդես է եկել Մոլդովայի խորհրդարանի նախագահ Անդրիան Կանդուն, որը նրա անկաշառության վերաբերյալ կասկածներ է հայտնել այն կապակցությամբ, որ  վերջինս  անցնում է բանկային համակարգից փողի գողացման  գործով: 

Կանդուն նաեւ Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտիին կոչ է արել վերանայել իր դիրքորոշումը եւ համաձայնել Պեդուրարուի թեկնածության վերաբերյալ խորհրդարանական մեծամասնության կարծիքին: