ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Լոնդոնից Վիեննա է ուղեւորվում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ամերիկյան դիվանագիտական աղբյուրի:
Գործակալության զրուցակիցը հավելել է, որ նախապատրաստվել էր Քերրիի այցը Ժնեւ, սակայն վերջին պահին պետքարտուղարը որոշել է Վիեննա մեկնել:
Դիվանագիտական մեկ այլ աղբյուր չի բացառել ԱՄՆ-ի, Իրանի եւ ԵՄ-ի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման հնարավորությունը:
Պետքարտուղարությունը չի հաստատել Քերրիի՝ Վիեննա այցի մասին լուրը: Ներկայում ՄԱԿ-ի ժնեւյան գրասենյակում նախապատրաստվում են Թեհրանի եւ «վեցյակի» ներկայացուցիչների առաջիկա հանդիպմանը: ՄԱԿ-ի բաժանմունքում անվտանգության միջոցառումները խստացվել են, իսկ մամուլի սրահներից մեկը պատրաստել են ԱՄՆ պետքարտուղարին արտասահմանյան այցերի ժամանակ ուղեկցող լրագրողների մասնակցությամբ ասուլիսի համար:



























