Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին վարչապետի պաշտոնում հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հաղորդակցության նախարարի պաշտոնակատար Պավել Ֆիլիպի թեկնածությունը:
Ֆիլիպի թեկնածությունը խորհրդարանական մեծամասնությունն առաջադրել է հունվարի 15-ին: Պետության ղեկավարի առաջադրած թեկնածուն՝ նախագահի վարչակազմի գլխավոր քարտուղար Իոն Պեդուրարուն, հանել է թեկնածությունը:
Մամուլի ասուլիսում Տիմոֆտին հաղորդել է, որ խորհրդարանական մեծամասնությունից 55 պատգամավորի ստորագրություն է ստացել Ֆիլիպի օգտին (Մոլդովայի խորհրդարանում 101 պատգամավոր կա - խմբ.):
Մոլդովան նոր տարին առանց կառավարության էր դիմավորել քաղաքական խորը ճգնաժամի արդյունքում: Երկրի կառավարությունը, որը ղեկավարում էր Մոլդովայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Վալերի Ստրելեցը, պաշտոնազրկվել էր հոկտեմբերի 29-ին:



























