Սիրիայում եւ Իրաքում ԱՄՆ-ի գործողությունների հետեւանքով, ենթադրաբար, 8 խաղաղ բնակիչ է զոհվել: Այս մասին հաղորդել են Պենտագոնի ներկայացուցիչը: Եվս 3 քաղաքացիական անձ վիրավորվել է: Reuters-ի փոխանցմամբ, զոհերի եւ տուժածների մասին տվյալները վերաբերում են 2015 թվականի ապրիլի 12-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածին:

Ըստ lenta-ի, հունվարի 1-ի դրությամբ ամերիկացիներն ավելի քան 9.600 հարված են հասցրել ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ. ավելի քան 6 հազարը՝ Իրաքում, 3 հազարը՝ Սիրիայում:

Ավելի վաղ ամերիկացիները նշել էին, որ Սիրիայում եւ Իրաքում իրենց հարվածների հետեւանքով 6 բնակիչ է զոհվել: