Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունն անհնար է համարում ռուսական պաշտոնական պատվիրակության մասնակցությունը Բեռլինում նախանշված «Կանաչ շաբաթ» ագրարային ցուցահանդեսին, քանի որ ՌԴ գյուղնախարար Ալեքսանդր Տչակովին մուտքի վիզա չեն տրամադրել՝ ժամանակին նրան ԵՄ-ի պատժամիջոցների ցանկում ներառելու պատճառով: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Դա մեխանիկորեն անհնար է դարձնում համաժողովին ռուսական պատվիրակության մասնակցությունը՝ հատկապես հաշվի առնելով, որ ցուցահանդեսի շրջանակում նախանշված են միջազգային բազմաթիվ միջոցառումներ նախարարական մակարդակով, ներառյալ՝ գլոբալ ագրարային համաժողովը եւ ընդլայնված կազմով գյուղնախարարների հանդիպումը»,- հայտարարել են նախարարությունում: