Կալինինգրադում ավարտվել են ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի եւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդի՝ Մինսկի համաձայնությունների շուրջ խորհրդակցությունները: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Բանակցություններն ավելի քան 4 ժամ են տեւել: Խորհրդակցության արդյունքների մասին կողմերը մամուլին մանրամասներ չեն հայտնել:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, հանդիպման ընթացքում քննարկվել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված Մինսկի համաձայնությունների իրականացման ընթացքը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին: